Երևանյան պալատական գաղտնիքները. արդյո՞ք Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետի աթոռին կփոխարինի Փաշինյանին

Ավելի քան երկու տարի առաջ արդեն գրել էինք երևանյան իշխանական միջանցքներում շրջանառվող «իր գործն արած մավրին», այն էլ վարչապետի աթոռին անհարկի զգացմունքային Նիկոլ Փաշինյանին փորձված արևմտամետ, արևմտյան բազմաթիվ ՀԿ-ների «ճտով», ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանով փոխարինելու մտադրության մասին:

Ու թեև անցած ժամանակահատվածում հայաստանյան իշխանական Օլիմպոսում աղմկահարույց տեղաշարժեր տեղի չունեցան (հաշվի չառած մանր նախարարական և այլ փոխատեղումները), այնուամենայնիվ, հիմքեր կան ենթադրելու, որ նման պլանները բնավ հեռու արկղում չեն դրված…

Նկատենք՝ դա միանգամայն տրամաբանական է և լիովին համապատասխանում է «գունավոր հեղափոխությունների» տրամաբանությանը, որոնց պատմության մեջ անփոփոխ առկա է ինչ-որ ընդհանուր պատկեր: Ինչպես օվկիանոսից այն կողմ, այնպես էլ անմիջապես տեղում, ոչ առանց գործող իշխանությունների իմացության՝ առաջնագիծ է մղվում «ժողովրդական տրիբունան»՝ կոչված ջախջախելու հին կարգը, «զրոյացնելու» նախկին էլիտաներին, վարկաբեկելու ընդդիմախոսներին՝ երկիրը բացելով նոր տիրոջ համար:

Վրաստանում դա Միխայիլ Սահակաշվիլին էր, Ուկրաինայում՝ նախ Վիկտոր Յուշչենկոն, 2013-2014-ականներին՝ արյունոտ «Մայդանի» առաջնորդները, իսկ հետո՝ Զելենսկին, իսկ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը՝ Մոնթե Մելքոնյանի կերպարով: Բողոքի ցույցեր, ռազմական գործողոթյուններ, տարածքային և մարդկային կորուստներ, որոնց պատասխանատվությունը կարելի է դնել «Կրեմլի կայսերական մեքենայությունների» վրա, կտրուկ շրջադարձ դեպի արևմուտք, ցավոտ բարեփոխումներ, փլուզում, որքան հնարավոր է՝ նախկին կապերի փլուզում…

Սակայն նման առաջնորդներն ունենում են պիտանելիության ժամկետ։ Վաղ թե ուշ ժողովուրդը հոգնում է պարտություններից ու քաոսից, էլիտաները նոր օգուտներ ու հաշվեկշիռներ են փնտրում, մինչդեռ արտաքին հովանավորները չեն կարող անվերջ խաղադրույք կատարել թունավոր ֆիգուրի վրա:

Եվ ահա այդ ժամանակ բեմ է բարձրանում երկրորդ ալիքը՝ «ճիշտ մենեջերները»՝ մատուցմամբ, ինչպես ասում են՝ «ամպոտ ոտքերով», հրապարակավ դատապարտելով նախորդների շեղումները, «կարգուկանոն հաստատելու» երդմամբ, բայց իրականում անփոփոխ կերպով հետևելով նախապես որոշված ​​​​ուղղությանը:

Այդպես էր Վրաստանում, որտեղ 2012-ին «դիվահար Միշիկոյին» փոխարինելու եկավ ավելի չափավոր «Վրացական երազանքը», այդպես էր (հիշենք Պորոշենկոյի «ցինիկ բանդերային») և լինելու է Ուկրաինայում, և այդպես, պետք է ենթադրել, հիմա տեղի է ունենում Հայաստանում:

Ծնունդով Լեռնային Ղարաբաղից Արմեն Գրիգորյանը մեծացել և դաստիարակվել է օտարերկրյա դոնոր միջավայրում՝ աշխատելով Counterpart International-ում և Transparency International Armenia-ում՝ կառույցներում, որոնք ուղղակիորեն սնվում են USAID գործակալության դրամաշնորհներով: Այնտեղ նա սովորել է ոչ միայն անգլերեն (ռուսերեն սովորել է ավելի ուշ և շատ ավելի վատ է տիրապետում), այլև տոտալ վերահսկողության և արտաքին վերահսկողության հմտություններ՝ յուրացնելով հասարակության մանիպուլյացիայի մեթոդները «դրամաշնորհային» ուղեղի լվացման միջոցներով:

Անշուշտ, այդ մարդը «յուրային» է արևմտյան ինստիտուտների ճարտարապետության համար: 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո նա տեղափոխվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռին, իսկ 2021-ին որոշ ժամանակ նաև կատարում էր արտաքին գործերի նախարարի պարտականությունները: Տեխնոկրատ, որն ունակ է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ քննարկել ընտրություններն ու շահեկան ռեգիստրները, հաջորդ օրը բանակցություններ վարել գեներալների հետ, որից հետո՝ թռչել Բրյուսել կամ Թեհրան, Բեռլին կամ Մոսկվա (կամ չթռչել, ինչը նույնպես աներկբա ազդակ է):

Եթե Նիկոլ Փաշինյանը բռնի հեղափոխության, աշխարհաքաղաքական ծանր պարտությունների և տարածքային կորուստների դեմքով է ներկայանում, ապա Արմեն Գրիգորյանն այլ կերպ է գործում:

Հակված չլինելով ծաղկուն պաթետիկ ճառերի՝ նա վաղուց անձնական ալիքներ է կառուցել նրանց հետ, ովքեր իրապես որոշում են «չորրորդ հանրապետության» ներկան ու ապագան, որին անցնելու անհրաժեշտության մասին 2021-ի սկզբին ազդարարեց նախկին նախագահ, բրիտանահպատակ Արմեն Սարգսյանը:

2023-ի դեկտեմբերին Գրիգորյանը Լոնդոնում հանդիպում է Մեծ Բրիտանիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական սըր Թիմ Բարոուի հետ, 2024-ի հուլիսին Երևանում ընդունում է USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերին: Բրյուսելում նա գաղտնի բանակցություններ է վարում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, Բեռլինում և Փարիզում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, և այլն:

Հայտնի է նաև Գրիգորյանի «աշխատատար» գործունեությունը Հայաստանում Ամերիկյան կենսալաբորատորիաների հիմնովին փչացած համբավը լվանալու ուղղությամբ, ինչը դարձել է համընդհանուր քննարկման առարկա:

Սրանք ընդամենը մի քանի դրվագներ են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի լարված բանակցային գրաֆիկից, և դրանք ամենևին էլ արարողակարգային այցեր չեն: Խոսքը որոշումների կայացման կենտրոնների, Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո բուռն փոփոխությունների դարաշրջան մտած ողջ տարածաշրջանի համար խաղի կանոնները համակարգող մարդկանց հասանելիության մասին է:

Միաժամանակ Հայաստանում ձևավորվում է գաղութային էքսպանսիայի արևմտյան ձևաչափերին կատարելապես համապատասխան ենթակառուցվածք, որտեղ Արմեն Գրիգորյանն առանցքային կապող օղակ է:

  • EITI և Оpen Ownership. Հայաստանն ընդգրկվել է շահառուների բացահայտման «լիդերության խմբում»՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աջակցությամբ, իսկ նախապատրաստական ծրագրերն իրականացրել են հենց այն կառույցները, որտեղ աշխատել է Գրիգորյանը մինչև իշխանության գալը՝ Counterpart International և Transparency International Armenia:
  • USAID և Armenia Integrity Project. 2024-ի հուլիսին գործակալության այն ժամանակվա ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպում էր հենց Գրիգորյանի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին հետ՝ դրանով իսկ շեշտելով տասնյակ-միլիոնավոր դոլարների դրամաշնորհային միջոցների համակարգումն ու բաշխումը, որոնք հատկացվում են նոր ստուգված կադրերի պատրաստման և «արևմտյան ծրագրերով» պետծառայողների ուսուցման համար:
  • Ամերիկյան իրավաբանական ընկերություններ. Electric Networks of Armenia-ի և Amulsar-ի վերաբերյալ տնտեսական վեճերի սկսվելուց հետո պետությունը վարձեց Foley Hoag և Arnold & Porter ընկերությունները: Համապատասխան որոշումները կայացվում էին Անվտանգության խորհրդի մակարդակով, որը Գրիգորյանի ղեկավարությամբ դարձավ արտաքին իրավաբանական ուղեկիցը՝ ճանապարհ բացելով դեպի երկրի առավել զգայուն ակտիվներ:

Բոլոր ժամանակակից օրինակներում՝ լինի դա «մայդանյան» Ուկրաինան, թե Վրաստանը, Կոսովոն ու Բոսնիան՝ արտաքին կառավարման ներքո, Իրաքը 2003-ի օկուպացիայից հետո, նկատվում է նույն ձեռագիրը. նախ՝ բարեփոխումների և «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսներ, ապա դրսից պարտադրված կեղծ-հայրենասիրական սխեմաներ, որոնք կոչված են ապահովելու արտաքին կառավարումը, ապա՝ ֆինանսական խեղդում՝ վարկերի ու պատժամիջոցների տեսքով, և վերջապես՝ առանցքային որոշումների փոխանցում արևմտյան «իրավաբանների» ու «խորհրդականների» ձեռքը:

Այսպիսով, ինքնիշխան պետության «ճակատը» կարծես թե պահպանվում է՝ հիմնը, դրոշն ու զինանշանը (հավանաբար շուտով արդեն առանց Արարատ լեռան) մնում են իրենց տեղում, սակայն սեփականության ու ինստիտուտների իրական վերահսկողությունն աստիճանաբար, բայց հաստատուն հոսում են դեպի արտաքին խաղացողներ. հենց այդ հետագիծն է այսօր կրկնում Հայաստանը:

Ֆորմալ առումով հայաստանյան իշխանությունները համագործակցում են «ոչ կառավարական» ինստիտուտների հետ՝ USAID, Open Ownership, Extractive Industries Transparency Initiative և այլն: Ընդ որում՝ բրիտանացիներն իրենց շահն ամրապնդում են անվտանգության կառույցների միջոցով, այդ թվում՝ արտաքին հետախուզության ծառայության՝ ԱԽ քարտուղարի ազգանվանակցի՝ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ։ Գրիգորյանի վերոհիշյալ «կապավոր» Թիմ Բարոուն ոչ անհիմն համարվում է MI6-ի հետ սերտորեն կապված անձ: «Թափանցիկության կանոնները» ձևակերպվում են EITI / OGP-ի միջոցով, իսկ ռազմավարական մասը՝ ներառյալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրեյֆը, վարում են արդեն Բրիտանիայի հետախուզական ալիքները։

2024-2025 թվականներին Հայաստանը մտնում է աղմկահարույց վերաբաշխումների շարք։ Այսպես, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համասեփականատեր, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության դեմ: 2025-ի ամռանը Հայաստանի իշխանությունները ձերբակալում են ռուսաստանցի հայտնի հայ գործարար, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ մի քանի օրում առաջ մղելով համակարգաստեղծ այդ ընկերության ժամանակավոր կառավարման մասին օրենքը:

Արբիտրաժներում պետության շահերն արդեն ներկայացնում են ամերիկյան ընկերությունները, ընդ որում՝ իշխանամետ քարոզչությամբ դա ներկայացվում է՝ որպես «ինքնիշխանության պաշտպանություն»: Իրականում ռազմավարական ակտիվների նկատմամբ վերահսկողությունը սահուն հոսում է արտաքին իրավասության ներքո՝ Լոնդոնում և Վաշինգտոնում թելադրված կանոններով:

Նիկոլ Փաշինյանը, որն արդեն այդքան էլ ժողովրդականություն չի վայելում, կատարել է իր «առաքելությունը», և համակարգին անհրաժեշտ է վերահսկելի օպերատոր, որի դերին Գրիգորյանը միանգամայն համապատասխանում է:

Քաջածանոթ լինելով արևմտյան տիկնիկավարներին՝ նա կարող է լավ «վաճառվել»՝ որպես ադմինիստրատոր, ով կարող է հարցեր լուծել «առանց աղմուկի»: Դասական հետախուզական բազմաքայլություն. նախ՝ շահագրգիռ ուժերը մեդիա աղմուկի միջոցով քննադատում են նախկին ռեժիմի ծախսերը, որից հետո իշխանության են բերում կառավարելի մենեջերի, որը կարող է գործերը վարել գրասենյակային լռության մեջ:

Արդյունքում գծագրվում է նոր կաղապար, բայց ոչ նոր կուրս. արտաքին կառավարումը՝ իր ողջ բազմազանությամբ, ինչպես և նախկինում, «ծաղկում ու բուրում է», բայց «մաշված» Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ կառավարության ղեկավարի աթոռին նստում է մի կերպար, որը կարող է իրավիճակը պահել առանց աղմկահարույց բողոքի ակցիաների և առանց հանրահավաքների:

Թվում է, թե հենց այդ պատճառով է խաղադրույքը դրվում Գրիգորյանի՝ այդ «արդյունավետ մենեջերի» վրա, որն ի վիճակի է ավարտին հասցնել իր նախորդների սկսած գործը՝ կատարելության հասցնելով Հայաստանի արտաքին կառավարումը:

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930