Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի իրագործմանը․ ֆրանսիացի նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վկայություն է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ գտնվելով վերջին տարիներին շատ բարդ իրավիճակում և շարունակելով հաստատակամորեն ներգրավվել դիվանագիտության մեջ ու որոնել խաղաղություն։

Այս մասին ասել է  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

Իր խոսքում Հադադն ընդգծել է նաև Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների շարունակումը, աջակցությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարը։

«Այս հարցում Փաշինյանի կառավարությունն իսկապես արժանի է գովասանքի։ Մենք պարբերաբար կապի մեջ ենք Հայաստանի կառավարության հետ, նախագահ Մակրոնը՝ վարչապետ Փաշինյանի հետ, և մենք պատրաստ ենք աջակցել այս խաղաղության պայմանագրի իրագործմանը»,- հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930