
ՈւԵՖԱ-ն հետաձգել է Իսրայելի հեռացման հարցը

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հետաձգել է Իսրայելի թիմերի մրցաշարերից հեռացման վերաբերյալ քվեարկությունը՝ նպատակ ունենալով «հնարավորություն տալ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով The Times-ին:
Աղբյուրի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ն այս շաբաթ նախատեսում էր անցկացնել գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, որի ընթացքում, ակնկալվում էր, որ անդամների մեծամասնությունը կաջակցի Իսրայելի թիմերի հեռացման առաջարկին:
Հաղորդվում է, որ իրավիճակը փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այս շաբաթ կայացած հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Իսրայելը ՈւԵՖԱ-ի անդամ է 1994 թվականից: