
Եթե նույնիսկ Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի ուժեղ է, քան քաղաքական սադրանքները, ուրեմն ամեն ինչ այդքան պարզ և միանշանակ չէ. Յակով Կեդմի
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։
Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր ուղիղ բախումը և դրան հանգեցնող հնարավոր սադրանքները, Մոլդովայում կայացած ընտրությունները և երկրի՝ հակամարտության մեջ ներքաշվելու սցենարը, այդ թվում՝ Մերձդնեստրում տեղի ունեցող գործողությունները:
Ուշադրություն դարձվեց նաև Հայաստանում իմպիչմենտի գործընթացին և այդ հարցով խորհրդարանական լսումներին, hայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, դրանց հետագա սրման հեռանկարներին, ինչպես նաև ԱՄՆ կողմից վարվող քաղաքականությանը:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն չունի լուրջ կարողություն՝ Ռուսաստանի հետ պատերազմ հրահրելու համար։
- Սադրանքներ կլինեն, բայց պատերազմը չի ընդլայնվի։ ՆԱՏՕ-ն կարող է վատ ավարտ ունենալ։
- Թող փորձեն։ Հետո կդատենք արդյունքներով։ Մոսկվան կմիջամտի, եթե սա տարածվի մինչև Մերձդնեստր։
- Մոլդովայում ընտրություններ չեղան։ Դա վատ կազմակերպված ներկայացում էր, որը կոչվեց ընտրություն։
- Մոլդովայի միակ վտանգն այն է, որ այն կարող է օգտագործվել որպես սադրանք, բայց այդ փորձի արդյունքները որոշվում են Մոսկվայում։
- Եթե նույնիսկ Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի ուժեղ է, քան քաղաքական սադրանքները, ուրեմն ամեն ինչ այդքան պարզ և միանշանակ չէ։
- Թուրքիան չի մտնի որևէ հակամարտության մեջ առանց ԱՄՆ թույլտվության։
Հայկ Դերզյան