Նաթանյահուն Պուտինի հետ հանդիպմանը դժգոհել է Սիրիայում Իրանի դիրքերի ուժեղացումից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը սպառնալիք է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար:
«Իրանը հսկայական ջանքեր Է ներդնում, որպեսզի ամրապնդի իր ներկայությունը Սիրիայում: Դա իրենից սպառնալիք է ներկայացնում Իսրայելի, Մերձավոր Արեւելքի եւ ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ «Իրանը Իրաքի, Եմենի վրա հսկողության և ազդեցության առաջացած փուլում է»: Նա հավելել է, որ գործնականում մեծապես հսկողություն է իրականացվում Լիբանանի նկատմամբ: Նաթանյահուն դիմել է Պուտինին՝ նշելով, որ համատեղ ջանքերը, որոնք ուղղված են ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակ տանելուն, շատ կարևոր են: «Բայց բացասական կողմն այն է, որ որտեղ ԴԱԻՇ-ին հաղթում ենք, և անհետանում է ահաբեկչությունը, այնտեղ մտնում է Իրանը,- ասել է Նաթանյահուն: -Մենք ոչ մի րոպե չենք կարող մոռանալ, որ Իրանն ամեն օր շարունակում է սպառնալ Իսրայել պետության ոչնչացմամբ, նա զինում է ահաբեկչական կազմակերպություններին, զորակցում է ահաբեկչությանը և ահաբեկչություն նախաձեռնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: