Բաժիններ՝

Ռուսական սուզանավերը «Կալիբր»-ներով հարվածել են Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին

Ռուսական «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերը «Կալիբր» թևավոր հրթիռներով ստորջրյա դիրքից հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 14-ին Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերը «Կալիբր» թևավոր հրթիռներով ստորջրյա դիրքից հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կարևոր օբյեկտներին: Խոցման թիրախներ են դարձել կառավարման կետեր, կապի հանգույցներ, ինչպես նաև ահաբեկիչների զենքի ու զինամթերքի պահեստները Դեյր Զոր քաղաքից հարավ-արևելք ընկած շրջաններում»,- հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

«Ընդջրյա դիրքից ահաբեկիչների օբյեկտների վրա արձակվել է ծովային բազավորման յոթ թևավոր հրթիռ: Նպատակակետերից հեռավորությունը կազմել է 500-ից մինչև 670 կիլոմետր»,- հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930