Բաժիններ՝

Թիլերսոնը կոչ է արել բոլոր երկրներին՝ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի դեմ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակումից հետո դիմել է բոլոր երկրներին հյուսիսկորեական վարչակարգի դեմ նոր միջոցներ ձեռնարկելու կոչով: Նա առանձին հորդորել է ՉԺՀ-ին եւ Ռուսաստանին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել ԿԺԴՀ-ի դեմ, որոնք կցուցադրեն նրանց անհանդուրժողությունը հրթիռային արձակումների նկատմամբ:

«Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է հայտարարեն իրենց անհանդուրժողությունն այդ խելացնոր հրթիռային արձակումների նկատմամբ՝ իրենց կողմից ուղղակի գործողություններ ձեռնարկելով ԿԺԴՀ-ի դեմ»,- հայտարարել է Թիլերսոնը: Նա հրթիռի արձակումը որակել է«սադրիչ» եւ նշել, որ Ճապոնիայի բնակիչները վերջին շաբաթների ընթացքում երկրորդ ագամ են ենթարկվել սպառնալիքի:

«Այդ շարունակվող սադրանքները սոսկ սաստկացնում են ԿԺԴՀ-ի դիվանագիտական եւ տնտեսական մեկուսացումը»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս