Բաժիններ՝

Անգլիայի Բանկը 10-ֆունտանոց է թողարկել գրող Ջեյն Օսթինի պատկերով

Անգլիայի Բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրել նոր դրամանիշ՝ անգլիացի գրող Ջեյն Օսթինի պատկերով՝ ի պատիվ նշանավոր վիպագրի ծննդյան 200-ամյակի: Այդ մասին, ասված է բանկի հաղորդագրության մեջ: Դրամանիշի վրա տպագրված է գրողի դիմանկարը եւ մեջբերում է արված նրա «Հպարտություն եւ նախապաշարում» վեպից:

Շրջանառության մեջ գտնվող 10-ֆունտանոց թղթադրամը՝ Չառլզ Դարվինի պատկերով, աստիճանաբար դուրս կբերվի շրջանառությունից, հայտարարել է բանկը: Սպասվում է, որ թղթադրամի շրջանառությունը կավարտվի 2018 թվականի գարնանը. ստույգ ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ:

Օսթինի հետ միասին բրիտանական դրամանիշերը ներկայում զարդարում են Ուինսթոն Չերչիլի, տնտեսագետ Ադամ Սմիթի, արդյունաբերող Մեթյու Բոլթոնի, գյուտարար Ջեյմս Ուաթի դիմանկարները:

Նոր դրամանիշը, ինչպես եւ մեկ տարի առաջ թողարկված 5 ֆունտ արժողությամբ դրամանիշը պատրաստված է այնպիսի բաղադրիչների օգտագործմամբ, որոնք ստացվում են կենդանական ճարպերից:

Ավելի վաղ Անգլիայի Բանկը որոշում է ընդունել չբացառել կենդանական ճարպերը, չնայած կենդանիների պաշտպանների եւ բուսակերների բողոքներին: Պլաստիկե նոր դրամանիշերն օժտված են արտաքին ագրեսիվ գործոնների նկատմամբ ավելի մեծ կայունությամբ, ինչպես նաեւ պաշտպանությամբ, դրանց դիմացկունությունը 2,5 անգամ ավելի մեծ է, քան թղթադրամներինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս