Բաժիններ՝

Վենեսուելան հրաժարվում է դոլարից նավթային գործարքներ կնքելիս. The Wall Street Journal

Վենեսուելայի իշխանությունները նավթի վաճառականներին հայտնել են, որ երկրում այլես չի թույլատրվի նավթային գործարքների վճարումներ կատարել եւ ընդունել դոլարներով: Այդ մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Նավթային թրեյդերները, որոնք վենեսուելական նավթ են արտահանում կամ ներմուծում են նավթամթերքներ, արդեն սկսել են հաշիվները փոխադրել եվրոարժույթի, հայտնել է հրատարակությունը: Սույն որոշումը պատասխանն է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Վենեսուելայի նավթի նախարարությունը մեկնաբանություններ չի տվել հրատարակությանը:

Ըստ որում սեպտեմբերի 13-ին Վենեսուելայի նավթի եւ հանքային արդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն, ում խոսքից մեջբերում է արել Bloomberg գործակալությունը, նույնպես նշել է, որ Վենեսուելան կարող է նավթը վաճառել ոչ դոլարային արժույթով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս