Մասքը հրապարակել է Falcon 9 հրթիռի անհաջող վերադարձների տեսագրությունը
«Ինչպես չպետք է իջեցնել ուղեծրային կրող հրթիռը». այս վերնագրով Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքն իր ինստագրամում հրապարակել է տեսագրություն Falcon 9 կրող հրթիռի անհաջող վայրէջքներով:
«Բարդ պատմություն այն մասին, թե ինչպես է Falcon 9-ը՝ ուղեծրային դասի առաջին կրկնակի օգտագործվող հրթիռը, վերջին հաշվով կարողացել վայրէջք կատարել»,- գրել է Մասքը տեսահոլովակի նկարագրության մեջ:
Բոլոր անհաջող փորձերը ցուցադրված են ժամանակագրական կարգով՝ սկսած 2013 թվականից: Հրթիռն անհաջողությունների է մատնվել ջրի, ցամաքի վրա վայրէջք կատարելիս, հրթիռը նաեւ պայթել է օդում:
2017 թվականի մարտի վերջին SpaceX-ը պատմության մեջ առաջին անգամ արձակել եւ իջեցրել է արդեն 2016 թվականի ապրիլին թռած տանող հրթիռը, ինչից հետո Falcon 9-ը կարելի է պաշտոնապես բազմակի օգտագործման հրթիռ համարել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://www.instagram.com/p/BZA0s7EAmF1/?taken-by=elonmusk