Բաժիններ՝

Կատալոնիայում մեկնարկել է անկախության կողմնակիցների քարոզարշավը

Կատալոնիայի անկախության կողմնակիցները սեպտեմբերի լույս 15-ի գիշերն սկսել են հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ընթացքում Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին քվեների պաշտպանության արշավը: Քարոզչության մեկնարկը տրվել է Տարագոնա քաղաքում կայացած միջոցառման ժամանակ։

Արարողությանը ներկա էին Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, ինչպես նաեւ տարածաշրջանային կուսակցությունների ներկայացուցիչներ, կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Իսպանիայից անջատվելու օգտին:

Հաջորդ շաբաթների ընթացքում անկախության կողմնակիցներն ամբողջ ինքավար մարզում կայցելեն տարբեր քաղաքներ եւ բնակավայրեր՝ կոչ անելով քվեարկել թագավորության կազմից դուրս գալու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930