![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկացին նշանի մատանին ձեռքից գետն է գցել սիրեցյալին առաջարկություն անելիս
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905147.jpg)
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն է գցել: Այդ մասին հայտնել է UPI-ն:
Տղամարդը կնոջը բերել է զբոսայգու գեղատեսիլ փոքրիկ կամրջի վրա, ծնկի իջել նրա առջեւ, բացել մատանու տուփը եւ հենց այդ պահին էլ ձեռքից գցել այն: Զարդը գլորվել է կամրջի վրա եւ ընկել տախտակների արանքից:
Սիրահարների ընկերները նետվել են գետը, բայց չեն կարողացել գտնել կորցրածը: Նշանի կորած մատանին արժեր չորս հազար դոլար:
Լուսանկարիչ Սթեյսի Դեբնին տեղի ունեցած նկարահանել է տեսանյութում: Facebook-ում հրապարակված հոլովակը դիտել են ավելի քան 100 հազար անգամ: