«Մաքս» ծովամրրիկը ուժեղացել է մինչև փոթորկի մակարդակ
Խաղաղօվկիանոսյան «Մաքս» արեւադարձային ծովամրրիկը ուժեղացել է մինչև փոթորկի մակարդակ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Մաքս» արեւադարձային ծովամրրիկը:
«Մաքս»-ը փոթորկ է դարձել… Փոթորկի մասին նախազգուշացումը տարածվել է Մեքսիկայի հարավարևմտյան ծովափի համար»,- ասված է NHC-ի կայքում: Օդերևութաբանների տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Ակապուլկոյից 85 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում և դեպի արևելք է շարժվում ժամում 9 կիլոմետր արագությամբ: Քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 120 կիլոմետր:
Սպասվում է, որ փոթորիկը հորդառատ անձրևներ կբերի Հերերոյի և Օահակայի նահանգներ: Օդերևութաբանները չեն բացառում, որ առատ տեղումները կարող են հանգեցնել հեղեղումների և սողանքների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: