G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների:
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:
Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը։
Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան:
Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը:
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում:
Ղազախստանի նախագահն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի բարձրդասարանցիները փետրվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահից եւ Կոնգրեսից պահանջելով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման իրական քայլեր ձեռնարկել։
Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ:
«Մյունխենյան համաժողովում Իսրայելի վարչապետն օգտագործեց դիվանագիտական պրակտիկայի ամենակոշտ հնարքներից մեկը և ուղղակի դիմեց իր թշնամուն՝ Իրանի ԱԳ նախարարին՝ թափահարելով խփված իրանական անօդաչուի մի դետալ»:
Անգլիացի տղամարդը սեփական ավտոմեքենայով անցել է 21 երկիր` սկսելով աշխարհի ամենահյուսիսային հատվածում գտնվող բարից և ավարտելով ամենահարավայինում գտնվող բարով:
ԱՄՆ-ում շան կերի մեջ գտել են պենտոբարբիտալ, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ:
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ-ում 104 տարեկան հասակում մահացել է Պուլիտցերյան մրցանակակիր, լուսանկարիչ Մաքս Դեսֆորը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում:
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահին «Եվրասիա խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի կողմից ուղղված հարցը, թե ափսոսո՞ւմ է Ս. Սարգսյանը, որ 2013թ. մերժել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և մտել ԵՄ, շատ լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ ներկայացնելու իրականությունը։
«Տպավորություն է, որ Հայաստանին հիշեցվում է, որ 2013-ին ետքայլ արեց Ասոցացման համաձայնագրից, բայց ես ավելի շատ տեսնում եմ Բրեմերի կողմից մոդերատորության, քննարկում գեներացնելու պոզիտիվ սադրանք»:
Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը:
Միջկորեական հարաբերությունները վատացնելու համար ԱՄՆ-ն ակտիվորեն շահարկում է Հարավային Կորա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների փախչելու հնարավորության թեման, որոնք Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվում են Փհենչհանում:
Եվրամիությունը ներկայում ավարտում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» նոր կուսակցությունը մտադիր է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու (Frexit) քաղաքականություն վարել:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Իրաքի կենտրոնական կառավարությունն առաջիկայում կչեղարկի քրդական ինքնավարության օդանավակայանների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները:
Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: