
Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա

Ղազախստանի նախագահն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
2017 թվականի հոկտեմբերին Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր էր ստորագրել մինչեւ 2025 թվականը ղազախական այբուբենը փուլ առ փուլ լատինական տառագրության փոխադրելու մասին: Այդ ժամանակ էլ հաստատվել էր լատինական տառագրությամբ այբուբենը՝ 32 տառից:
Մինչեւ 1920-ական թվականները ղազախներն օգտագործում էին արաբական գրությունը, որին փոխարինել է լատինական գրի հիման վրա այբուբենը: Այն գոյություն է ունեցել մինչեւ 1940 թվականը, երբ ընդունվել է կիրիլիցայով ղազախական այբուբենը: Ներկայում կիրիլիցայի հիման վրա ղազախական այբուբենը բաղկացած է 42 տառից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: