![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/unnamed-4-16.jpg)
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Երկու շաբաթ անց Աստանայում Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երեք երկրները կհանդիպեն ԱԳ նախարարների մակարդակով, որպեսզի նվազեցնեն լարվածության մակարդակը Սիրիայում, և որպեսզի այնուհետև նախապատրաստեն Ստամբուլում գագաթնաժողովի անցկացումը, որպեսզի այնտեղ զբաղվեն քաղաքական կարգավորմամբ»,- ասել է Զարիֆը:
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Թեհրանը սերտորեն համագործակցում են ահաբեկչության և Սիրիայում ծայրահեղականության դեմ պայքարում: «Մենք հաջողակ ենք եղել այդ գործում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: