
Փհենչհանի խաղերը կդիտի Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը

Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս մասին լրագրողներին պատմել է Օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության մենեջմենթի տնօրեն Տիմո Լյումեն: Փհենչհանում Օլիմպիական խաղերը տեղի են ունենում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը:
«Սոչիի Խաղերի համեմատությամբ հաղորդման ժամերի թիվն ավելացվել է 14 տոկոսով, հեռուստատեսային կոնտենտի զուգակցումը թվայինի համեմատությամբ մեկը երկուսի հարաբերությամբ է: Երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 30 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ բնակիչը, կդիտի Փհենչհանի Օլիմպիական խաղերը»,- ասել էԼյումեն: Մասնագետի խոսքով՝ Խաղերի բացման արարողությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, դիտել է շուրջ 300 միլիոն հանդիսական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: