«Մյունխենյան խոսքը առաջընթաց էր». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մյունխենյան համաժողովում Իսրայելի վարչապետն օգտագործեց դիվանագիտական պրակտիկայի ամենակոշտ հնարքներից մեկը և ուղղակի դիմեց իր թշնամուն՝ Իրանի ԱԳ նախարարին՝ թափահարելով խփված իրանական անօդաչուի մի դետալ: Իր հերթին՝ Իրանի ԱԳ նախարարն Իսրայելի ղեկավարին պատասխանեց նույնպես ուղղակի և նույն հարթությունում: Մենք ապրում ենք մկանային քաղաքականության դարաշրջանում, որտեղ հետպատերազմական Եվրոպայի ուլտրալիբերալ ուտոպիզմը խամրում է և կորցնում ակտուալությունը, իսկ մնացյալ՝ իրականությունում ապրող աշխարհում, կիրառվում են կոշտ և զսպմանն ուղղված քաղաքական հնարքներ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթներին:

Ըստ նրա, հայկական` բոլորին և միշտ գերքաղաքակիրթ և գերբարի երևալու անհասկանալի և անարդյունավետ միտումը վտանգավոր է՝ հատկապես վճռորոշ պատերազմի նախօրյակին:

«Ամեն դեպքում՝ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Երևանում ակնհայտորեն վերջին ամիսներին տեղի ունեցած իրական մոտեցումների որոշակի փոփոխությունը, որն արտացոլվեց Սարգսյանի ելույթում, մյունխենյան խոսքը առաջընթաց էր, որ հույսեր է ներշնչում: Թերևս, գուցե, հավանաբար, Երևանում իրականում սկսել են գիտակցել, որ ամեն բան նոր Սարդարապատով է ավարտվելու: Կարծում եմ՝ այդ գիտակցումն արդեն մեծ առաջընթաց է՝ նախկինի համեմատ»,- ասել է Հայկ Մարտիրոսյանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս