ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք մեր դերը որևէ մեկին չենք «փաթաթում», բայց եթե այն պահանջված լինի, ապա մենք պատրաստ ենք մատուցել ծառայություններ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,- ասել է Բոգդանովը:
Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ից հայտարարել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին՝ սիրիական Աֆրինում տեղակայված քրդերի դեմ: