Բաժիններ՝

Բայդենը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի 2020-ի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը. ABC

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:

Ինչպես փետրվարի 19-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը, համապատասխան հայտարարությունը նա արել է արտաքին քաղաքականության հարցերով իր նախկին խորհրդականների խմբի հետ կայացած հանդիպմանը:

Ըստ որում Բայդենն ընդգծել է, որ վերջնական որոշում տակավին չի ընդունել։ Մասնավոր կարգով, ABC-ի տվյալներով՝ Բայդենը, որը 2020 թվականին կդառնա 78 տարեկան, կարող է վաղօրոք հայտարարել, որ հաղթելու դեպքում պետության ղեկավարի պաշտոնում կմնա սոսկ մեկ 4-ամյա ժամկետով: 2008 թվականի ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո Բայդենը ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է 2009 թվականի հունվարից մինչեւ 2017 թվականի հունվարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս