Հարավային Կորեան և ԱՄՆ-ը զորավարժություններ կանցկացնեն Օլիմպիական խաղերից հետո
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո: Այդ մասին ասված է ազգային Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության զեկույցում, որը փետրվարի 20-ին ներկայացվել է երկրի խորհրդարանում:
«Դաշնակիցները կանցկացնեն Key Resolve Ulchi հրամանատարաշտաբային վարժանքները եւ Freedom Guardian զորավարժությունները, որպեսզի բարձրացնեն հյուսիսկորեական է զեկույցում: Միեւնույն ժամանակ փաստաթղթում ոչինչ չի ասվում առավել ընդգրկուն Foal Eagle դաշտային զորավարժությունների մասին:
Վերջին տարիներին դրանց մասնակցում են 200 հազարից մինչեւ 300 հազար զինծառայողներ, ներգրավվում են ամերիկյան ռազմավարական սպառազինություններ: Փհենյանը ամերիկա-հարավկորեական զորավարժությունները համարում է ԿԺԴՀ դաշնակիցների ներխուժման փորձարկում եւ ձեռնարկում է ռազմական բնույթի հակամիջոցներ, որոնք Հարավում եւ ԱՄՆ-ում իրենց հերթին համարում են սադրիչ գործողություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: