![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի վարչապետը հայտնել է Քրդստանի օդանավակայանների դեմ պատժամիջոցների առաջիկա չեղարկման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/923169.jpg)
Իրաքի կենտրոնական կառավարությունն առաջիկայում կչեղարկի քրդական ինքնավարության օդանավակայանների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները: Այդ մասինշ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է Deutsche Welle հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 19-ին:
«Առաջիկայում մենք Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայանները միջազգային չվերթների համար կբացենք այն բանից հետո, երբ կերաշխավորվի դաշնային իշխանությունների ներկայացուցիչների ներկայությունն այնտեղ»,-ասել է նա: Ընդ որում՝ ալ Աբադին ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեն, որը պատժամիջոցների պատճառ դարձավ, «լուրջ հետեւանքներ է ունեցել տարածաշրջանի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: