Օդաչուին հաջողվել է խափանված շարժիչը գործի դնել գետնից մի քանի մետրի վրա
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը: Նա այն կարողանում է գործ դնել գետնից սոսկ մի քանի մետրի վրա։
Բարբերն իր բիպլանով բարձրագույն օդանավավարման Pitts ֆիգուրներ էր կատարում Ֆլորիդայի Քորալ Սփրինգսի երկնքում: Անսպասելիորեն պտուտակը դադարում է գործել, եւ ինքնաթիռն սկսում է ընկնել:
Օդաչուն կարողանում է ինքնաթիռն ուղղել դեպի այն ճանապարհը, որտեղ հնարավոր լիներ վայրԷջք կատարել, սակայն վերջին պահին շարժիչն այնուամենայնիվ գործի է ընկնում: Բարբերը ուրախ բացականչում է եւ շարունակում թռիչքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: