
Չեխիայում առնազն վեց մարդ է զոհվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի քիմիական ֆաբրիկայում: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, նաեւ կան տուժածներ: Վիրավորների թիվը ճշտվում է: Պայթյունը տեղի է ունեցել Synthos ընկերության՝ Պրահայից 20 կիլոմետր հյուսիս ընկած Վլատվոուի Կրալուպիում գտնվող գործարանում:
Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում: Վլատվոուի Կրալուպին Չեխիայի քիմիական արդյունաբերության կենտրոններից մեկն է:
Այն արտադրում է սինթետիկ կաուչուկ, այստեղ է գտնվում Unipetrol նավթավերամշակման գործարանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: