
Լուկաշենկոն տրակտոր է նվիրել Վրաստանի նախագահին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր է նվիրել:
Այդ մասին հայտնել է ԲԵԼՏԱ-ն: Նվերի հանձնումը տեղի է ունեցել Վրաստանի ղեկավարի անունից Բելառուսի նախագահի պատվին ընդունելությունից հետո: BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտորը նախատեսված է կախովի, կցովի մեքենաներով եւ գործիքներով զանազան գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կոմունալ տնտեսությունում եւ արդյունաբերության մեջ տարբեր աշխատանքներ կատարելու համար: