ԱՄՆ-ում Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության ապացույցներ չեն գտել
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել: «Վկաներից հարցաքննված որևէ մեկն ուղիղ հարցին չի ներկայացրել Թրամփի շտաբի ու Ռուսաստանի կառավարության միջև պայմանավորվածության կամ համակարգման ապացույց»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասված է փաստաթղթում:
Նաև կոմիտեն ավելացրել է, որ Թրամփի հետ կապված անձանց, այդ թվում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպումները ռուսաստանցի չինովնիկների, մասնավորապես, ԱՄՆ-ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ համաձայնության, համակարգման կամ պայմանավորվածության որևէ նշան ցույց չեն տվել: