Բաժիններ՝

Հռոմի պապը Դուբլինում կմասնակցի Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում։

«Ընտանիքների համաշխարհային հանդիպման կապակցությամբ ես մտադիր եմ այս տարվա օգոստոսի 25-ին երկու օրով ուղեւորվելԴուբլին»,-հայտարարել է քահանայապետն ինքը՝ մարտի 21-ին հանդես գալով Վատիկանում անցկացված համընդհանուր ունկնդրության ընթացքում:

«Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական իշխանություններին, եպիսկոպոսներին, Դուբլինի եպիսկոպոսին եւ բոլոր նրանց, ովքեր համագործակցել են այդ ուղեւորության նախապատրաստման նպատակով: Շնորհակալությո՛ւն»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Ընտանիքների համաշխարհային հանդիպումը յուրաքանչյուր երեք տարին մեկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից անցկացվում է աշխարհականների, ընտանիքների եւ կյանքի գործերով Վատիկանի Դիկաստերիայի հովանու ներքո: Վերջին անգամ այդ ֆորումը 2015 թվականի սեպտեմբերին կայացել է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ):

Ընտանիքների դուբլինյան հանդիպմանն իրենց մասնակցության մասին, Վատիկանի աղբյուրների համաձայն, արդեն հայտարարել է շուրջ 20 հազար մարդ: Մինչեւ վերջին ժամանակներս այդ համաժողովին քահանայապետի մասնակցության հարցը բաց էր մնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս