ԵՄ-ն որոշեց Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին: Այդ մասին մարտի լույս 23-ի գիշերը հայտնել է Միության մամուլի ծառայությունը: «Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենի հայտարարությունը:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքով, որին վկայակոչում է Associated Press գործակալությունը, «ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանը կոնսուլտացիաների համար հետ է կանչվում Բրյուսել» Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Ռուսաստանում Եվրամիության դեսպանությունը ներկայում գլխավորում է գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը:
Ավելի վաղ Եվրամիության ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում պատշպանել են Ռուսաստանի հասցեին Մեծ Բրիտանիայի առաջադրած մեղադրանքները ԳՀՎ-ի նախկին սպայի եւ նրա դստեր թունավորման կապակցույթամբ: «Շատ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնությունն է պատասխանատվություն կրում, եւ որ ճշմարտանման այլընտրական բացատրություն չկա»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: