
Չինաստանը պատրաստվում մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների վրա

Չինաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը: Այդ մասին հայտնել Associated Press գործակալությունը:
ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ այդ միջոցները կարող են ձեռնարկվել «հավասարակշռելու համար այն վնասը, որը Չինաստանի շահերին հասցվում է ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացումից»: Խոսքը վերաբերում է 128 անուն ամերիկյան ապրանքների մաքսերի բարձրացմանը, որոնց ներմուծումը Չինաստան, 2017 թվականի վիճակագրությամբ, կազմել է 3 միլիարդ դոլար: Մարտի 23-ին ուժի մեջ է մտնում ԱՄՆ-ի նախագահի հրամանագիրը պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ համապատասխանաբար 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսերի սահմանման մասին:
Բացի դրանից, մարտի 22-ին նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 60 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսեր սահմանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ առեւտրական հարաբերություններում Չինաստանի հավելուրդը դուրս է եկել վերահսկողությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: