Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատը երկարացրել են մեկ տարով
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) մանդատը երկարացվել է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: Այդ մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«ԵԱՀԿ-ի ՀՄԱ-ի մանդատը երկարացված է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ ՀՄԱ-ն պետք է լիակատար եւ անարգել մուտք ունենա Ուկրաինայի ամբողջ տարածքում… ԵՄ-ի բոլոր պետությունները, ԱՄՆ-ը եւ Կանադան պաշտպանեցին»,-ասված է ներկայացուցչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը 2017 թվականի մարտին Ուկրաինայում առաքելության մանդատը երկարացրել էր մեկ տարով՝ մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: