Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ կծեծեր Բայդենին և նրան կստիպեր լաց լինել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել: Այդ մասին նա գրել է Twitter-ում։

Թրամփն այսպես է արձագանքել Բայդենի խոսքին, որը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե միջնակարգ դպրոցում նրան կտաներ մարզասրահ եւ «նրա միջից կհաներ ամբողջ հիմարությունը»՝ կանանց նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքի համար:

«Ցնդած Ջո Բայդենը փորձում է իրեն զիլ տղայի տեղ դնել: Իրականում նա թույլ է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, եւ, այնուամենայնիվ, նա երկրորդ անգամ ինձ սպառնում է ֆիզիկական հարձակմամբ: Նա ինձ չգիտի, ես նրան շատ արագ ու թափով գետնին կտապալեի, եւ նա անվերջ լաց կլիներ: Մի սպառնա մարդկանց, Ջո՛»,- գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս