Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դմիտրի Մեդվեդևին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդի երկրի տնտեսության վրա:
Լիսաբոնում կողոպտման ժամանակ դանակահարել են հույն լրագրողին, որը ժամանել էր լուսաբանելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
Իրանի ղեկավարությունը պլանավորում է «շատ վտանգավոր զենք» մատակարարել Սիրիային:
Միջուկային զենքից ԿԺԴՀ-ի հրաժարումը եւ Կորեական թերակղզու միջուկազերծումը հնարավոր կլինեն այն բանից հետո, երբ «համապատասխան կողմերը» կհրաժարվեն Փհենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից եւ նրա անվտանգության սպառնալիքներից:
«Սերժ Ազատիչը վստահելի էր Ռուսաստանի համար, Փաշինյանն իրեն ևս փորձում է դիրքավորել այդ կոնտեքստում, բայց տեսնենք՝ իրականությունն ինչպիսին կլինի: Ամեն դեպքում ես հաջողություն եմ մաղթում նոր Կառավարությանը»:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններ է վարել չինական Դալյան քաղաքում:
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որը մայիսի 14-ին տեղի է ունենալու Սոչիում:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ղեկավարներին եւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Brexit-ից հետո Եվրամիության հետ մաքսային գործընկերության վերաբերյալ քննարկվող առաջարկությունները, որոնց հավանություն է տվել վարչապետ Թերեզա Մեյը, «խելացնոր» են եւ կհանգեցնեն «բյուրոկրատիզմի մի ամբողջ ցանցի» առաջացման:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեւիդ Բիզլին պաշտոնական այցով ժամանում է Հյուսիսային Կորեա, որպեսզի քննարկի այդ երկրի պարենային անվտանգության հարցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Բրյուսելում 57 տարեկան հասակում վախճանվել է բելգիացի հայտնի երգչուհի Մորանը (Կլոդին Լյույպերտս):
Սիրիական ընդդիմության զինված խմբավորումներն սկսել են իրենց կազմավորումների դուրսբերումը Հոմս նահանգային կենտրոնի հյուսիսային արվարձաններից:
Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին համոզված է, որ անհրաժեշտ է պահպանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ կնքված համաձայնագիրը եւ կոչ է անում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին՝ լավ մտածել, նախքան 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից հրաժարվելու որոշում ընդունելը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի անձնական խոհարար Սեգեւ Մոշեի դեմ քննադատական դիտողություններ են հնչել այն աղանդերի պատճառով, որը մատուցվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Իսրայելցի զինծառայողները ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով մայիսի լույս 8-ի գիշերը 22 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված ստուգարշավների ընթացքում:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում կրած պարտությունից հետո դիտարկում էր Նոր Զելանդիա տեղափոխվելու տարբերակը:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը պաշտոնաթող է եղել այն բանից հետո, երբ չորս կանայք նրան բռնության մեջ են մեղադրել The New Yorker հանդեսում հրապարակված հոդվածում:
Մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամասի Այհահ քաղաքի կայարանի մերձակայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրաժարվել իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքից եւ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ:
Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է ամենանշանավոր տուրիստական օբյեկտին՝ Թաջ-Մահալին, վերադարձնել նրա նախնական սպիտակ գույնը:
Չինաստանում ձերբակալել են մասնավոր մանկատան սեփականատիրոջը, որը 118 երեխա է որդեգրել եւ միլիոնավոր յուաններ ծախսել նրանց խնամելու համար:
«ԵԱՏՄ ղեկավարները կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ»:
Ավելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրա կառավարության նախարարներին եւ կուսակցությունների առաջնորդներին՝ հորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի ավելորդ գործածության դեմ:
«Թեև ՀՀ նախագահը չունի այդ լիազորությունը, նա կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին: Հաշվի առնելով նրա լավ կապերը, կարծում եմ` նա լավ կընդունվի Սոչիում նախագահների կողմից»: