Ծաղկաբերում 30-ամյա տղամարդը հոսանքահարվել է, մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել ու մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի տներից մեկը, որտեղ արձանագրել են 30-ամյա Կարլեն Ս․-ի կենսաբանական մահը։

Արդեն տեղում Կարլեն Ս․-ի հորեղբայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Կարլեն Ս․-ն իր տան տանիքում էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել գետնին ու մահացել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930