Բաժիններ՝

Իսրայելում Ճապոնիայի վարչապետին «վիրավորական» աղանդերով են դիմավորել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի անձնական խոհարար Սեգեւ Մոշեի դեմ քննադատական դիտողություններ են հնչել այն աղանդերի պատճառով, որը մատուցվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեին:

Այս մասին գրել է Jerusalrm Post-ը: Մոշեն սեղանին մատուցել է շոկոլադ երկաթե կոշիկի մեջ: Ճապոնացի եւ իսրայելացի դիվանագետները «շփոթահար վիճակում են հայտնվել» խոհարարի արարքից, նշել է հրատարակությունը:

«Դա հիմար ու անտակտ որոշում էր,- պարզաբանում է իսրայելացի դիվանագետներից մեկը:- «Ճապոնական մշակույթում ավելի անարգելի բան չկա, քան կոշիկները: Նրանք (ճապոնացիները – խմբ.) ոչ միայն կոշիկներով տուն չեն մտնում, այլեւ դուք դրանք չեք տեսնի նաեւ գրասենյակներում: Դա միեւնույնն է, թե հրեա հյուրերին շոկոլադ մատուցեն խոզի կերպարանքով սկուտեղում»: «Ոչ մի երկիր կոշիկները չի դնում սեղանին:

Կոնկրետ ի՞նչ է մտածել այդ հռչակավոր խոհարար Սեգեւը: Եթե ենթադրվել է, որ դա կատակ է, մենք դա ծիծաղելի չենք համարում: Կարող եմ ասել, որ մենք վիրավորված ենք մեր վարչապետի համար»,- իր հերթին հայտարարել է ճապոնացի դիվանագետը: Ճաշկերույթի լուսանկարը, որին մասնակցում են Նաթանյահուն եւ Աբեն՝ տիկնանցով, Մոշեն հրապարակել է իր Instagram-ում: Մեկնաբանություններում շատերը նշել են, որ խոհարարը սխալ է թույլ տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս