Բաժիններ՝

Նյու Յորքի գլխավոր դատախազը պաշտոնաթող է եղել կանանց նկատմամբ բռնության մեղադրանքներից հետո

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը պաշտոնաթող է եղել այն բանից հետո, երբ չորս կանայք նրան բռնության մեջ են մեղադրել The New Yorker հանդեսում հրապարակված հոդվածում:

«Վերջին մի քանի ժամերին իմ դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, որոնց ես համաձայն չեմ»,- մեջբերում է The New York Times-ը Շնեյդերմանի հայտարարությունը: «Թեեւ այդ մեղադրանքները կապված չեն իմ պրոֆեսիոնալ վարքի կամ պարտականությունների կատարման հետ, դրանք փաստորեն կխանգարեն իմ աշխատանքին այս կրիտիկական շրջանում:

Ուստի ես 2018 թվականի մայիսի 8-ին թողնում եմ իմ պաշտոնը»,- հայտարարել է Շնեյդերմանը: Ավելի վաղ չորս կանայք Նյու Յորքի գլխավոր դատախազին մեղադրել են ծեծի եւ ահաբեկման մեջ: Բոլոր տուժածների հետ Շնեյդերմանը տարբեր ժամանակներում եղել Է ինտիմ փոխհարաբերությունների մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031