Լիսաբոնում դանակահարել են «Եվրատեսիլը» լուսաբանելու ժամանած լրագրողին
Լիսաբոնում կողոպտման ժամանակ դանակահարել են հույն լրագրողին, որը ժամանել էր լուսաբանելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այդ մասին հայտնել է Antenna հեռուստաալիքը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մայիսի 7-ի առավոտյան: Անծանոթը մոտեցել է նրան, դանակով հարվածել եւ կողոպտել, նշել է հեռուստաալիքը: Ըստ որում Լիսաբոնում ուժեղացված են անվտանգության միջոցները, եւ «գործնականում ամեն անկյունում» ոստիկաններ են կանգնած:
Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքը հավելել է, որ լրագրողը գլխավորում է մրցույթում հույն երկրպագուների Eurofans խումբը:
Star հեռուստաալիքը նշում է, որ երիտասարդն իր հետ ունեցել է բավականին մեծ գումար՝ 4 հազար եվրո, որը նախատեսված էր կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար: Կողոպտիչը հարձակվելուց հետո փախել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: