Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր է ուղարկել Փաշինյանին:

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,- ընդգծել է Պուտինը հեռագրում:

ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031