
Հիլարի Քլինթոնն ընտրություններում պարտվելուց հետո դիտարկում էր Նոր Զելանդիա տեղափոխվելու տարբերակը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում կրած պարտությունից հետո դիտարկում էր Նոր Զելանդիա տեղափոխվելու տարբերակը:
Ինչպես մայիսի 8-ին հայտնել է The New Zealand Herald թերթը, այդ մասին Քլինթոնն ասել է մայիսի 7-ի երեկոյան Օքլենդում իր «Ինչ տեղի ունեցավ» (What Happened) հուշագրությունների նոր գրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է անցյալ տարվա սեպտեմբերին:
Ընթերցողների հետ կայացած հանդիպմանը Քլինթոնը պատմել է, որ շատ հրավերներ է ստացել նորզելանդացի բարեկամներից՝ տեղափոխվելու իրենց երկիր եւ «մի քիչ մտածել է այդ մասին», բայց հետո ի վերջո որոշել է մնալ ԱՄՆ-ում, որտեղ ինքը դեռ շատ բան ունի անելու:
Ինչպես նշել է հրատարակությունը, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը շատ էխոսել քաղաքականության մեջ կանանց դերի, անցած տարիների իրադարձությունների մասին եւ շատ ավելի քիչ՝ ապագայի պլանների մասին: Միեւնույն ժամանակ նա ենթադրություն է հայտնել, որ 2020 թվականին իր երկրում հաջորդ նախագահական ընտրություններում «թրամփյան տենդը կսկսի մարել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: