Իրանը պլանավորում է «շատ վտանգավոր զենք» տեղակայել Սիրիայում. Նաթանյահու
Իրանի ղեկավարությունը պլանավորում է «շատ վտանգավոր զենք» մատակարարել Սիրիային: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս պնդմամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես է եկել մայիսի 8-ին Կիպրոսի Հանրապետություն կատարած իր այցի ժամանակ:
Իսրայելի վարչապետը Իրանի ղեկավարությանը մեղադրել է նաեւ այն բանում, որ նա բացահայտորեն ամեն օր իր պետությունը ոչնչացնելու կոչ է անում եւ պարբերաբար ագրեսիա է դրսեւորում Իսրայելի նկատմամբ: «Ներկայում Իրանը փորձում է շատ վտանգավոր զենք տեղակայել Սիրիայում մեզ ոչնչացնելու կոնկրետ նպատակով»,- լրագրողներին հայտարարել է Նաթանյահուն Նիկոսիայում: