
Գերմանացի բժիշկները Մերկելին խնդրել են «շաքարի հարկ» սահմանել

Ավելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրա կառավարության նախարարներին եւ կուսակցությունների առաջնորդներին՝ հորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի ավելորդ գործածության դեմ: Այդ մասին գրել է Handelsblatt-ը:
Ծխախոտի գործածության սահմանափակումների համանմանությամբ բժիշկներն առաջարկում են համալիր օրենսդրական միջոցներ, ներառյալ հարկեր եւ ակցիզներ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների (առաջին հերթին, քաղցր ըմպելիքների) համար, ինչպես նաեւ երեխաներին հասցեագրված գովազդների արգելքներ: Այլ միջոցառումներով Գերմանիայում ճարպակալման եւ շաքարախտի տարածումը չի կանգնեցվի, կարծում են հինգէջանոց փաստաթղթի հեղինակները:
Առայժմ Գերմանիայի կառավարությունը բժիշկների բաց նամակին պաշտոնապես չի արձագանքել, հաղորդել է Deutsche Welle -ն: Քրիստոնեադեմոկրատական միությունից՝ Մերկելի կուսակցությունից, կաբինետի մի շարք անդամներ կարծում են, որ պետությունը չպետք է բնակչությանը կարգադրի, թե նա ինչ պետք է եւ ինչ չպետք է ուտի, այլ ակտիվորեն առողջ սնունդ եւ, ամբողջությամբ վերցված, առողջ ապրելակերպ քարոզի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: