
Իսրայելցի զինվորականները 22 արաբի են ձերբակալել Արևմտյան ափին

Իսրայելցի զինծառայողները ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով մայիսի լույս 8-ի գիշերը 22 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված ստուգարշավների ընթացքում:
Առգրավվել են հրազեն ու ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայույթան հայտարարության մեջ:
«Գիշերվա ընթացքում բանակի ստորաբաժանումները ոստիկանության, սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ ձերբակալել են 22 պաղեստինցիների, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը, զանվածային տեռորին ու անկարգություններին մեղսակցության կասկածանքով,- ասված Է հաղորդագրության մեջ:- Դիր ալ Հաթիբ գյուղում կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել Է տնայնագործական արտադրության հրազեն, իսկ Նաբլուսում զինծառայողները բռնագրավել են ավտոմեքենա, որն օգտագործվում Էր ահաբեկիչների կարիքների համար»: Մամուլի ծառայությունում հավելել են, որ ձերբակալվածները հարցաքննության համար հանձնվել են հակահետախուզությանը: