Միացյալ Նահանգները հուսով է մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ից ստանալ շուրջ 200 ամերիկացի զինծառայողների աճյունները, որոնք զոհվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում:
Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովի նախօրեին արտակարգ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ:
ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Մոսկվա, որտեղ պլանավորում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ Փհենյանի ջանքերին «վճռական աջակցության» մասին:
Եվրամիության ապագան վտանգված է առանց միգրացիոն խնդրի լուծման:
Իսրայելի օդուժը գիշերվա ընթացքում երրորդ անգամ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ գրոհելով պաղեստինցի զինյալների եւս 11 օբյեկտների վրա՝ ի պատասխան միջատարածքից հոծախումբ հրթիռակոծումների:
62 տարեկանում Ավստրալիայի հարավի Պերտ քաղաքի կենդանաբանական այգում մահացել է մոլորակի ամենատարեց օրանգուտանը:
Ավելի քան 55 հազար հիվանդություններ, վնասվածքներ եւ խանգարումներ, ներառյալ խաղերից կանխվածությունը, ներառվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-11) տասնմեկերորդ հրատարակության մեջ:
Հուլիս -օգոստոսին Վրաստանի սեւծովյան առողջավայրերում գները կբարձրանան ինչպես հյուրանոցներում եւ ընտանեկան տիպի տներում, այնպես էլ ռեստորաններում եւ սրճարան-բարերում:
Պետությունների ղեկավարներն ամբողջ աշխարհում աշխատավարձ են ստանում իրենց աշխատանքի դիմաց:
«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի իշխանությունները մեծ տոն էին սարքել Բրազիլիայից ու Շվեյցարիայից ժամանած ֆուտբոլի երկրպագուների համար:
Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է նրա պաշտոնավարման ընթացքում:
Աշխարհում ավելի քան 68 մլն մարդ 2017 թվականի ընթացքում հարկադրված է եղել լքել իր տունը զինված հակամարտությունների, բռնաճնշումների ու հալածանքների պատճառով:
Ամբողջ աշխարհում հրազենի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 85 տոկոսը կամ 875 միլիոն միավոր, գտնվում է քաղաքացիական անձանց ձեռքին:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 – 29-ի գագաթնաժոովում:
Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում։
Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին։
Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը:
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի:
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում:
Փիթսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ) հունիսի 18-ին գնդակահարել են ռեփ-կատարող Թրեյվոն Սմարթին, որը հանդես էր գալիս Jimmy Wopo կեղծանվամբ:
Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ հունիսի 19-ի առավոտյան կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են:
Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի:
Աստանայում հունիսի 19-ին բացվել է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության 13-րդ համաժողովը։ Երկօրյա հանդիպումը ավելի քան 200 պատվիրակների է հավաքել Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից:
Վաշինգտոնը եւ Սեուլը համատեղ զորավարժություններ չեն անցկացնի Կորեայի Հանրապետությունում, քանի դեռ ԿԺԴՀ-ն բարեխղճորեն մասնակցում է իր միջուկային ծրագրերի դադարեցման բանակցություններին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունիսի 18-ին կայացած նիստում ընդունել է 2019 ֆինանսական տարվա համար (սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության նախարարության բյուջեի եւ քաղաքականության ուղղությունների օրինագիծը: