«Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեկուզ շատ փոքր կոնտինգենտով, բացառիկ իրադարձություն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:
Սոչիում հուլիսի 31-ին կանցկացվի քառակողմ խորհրդակցություն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկել ավելի քանի 36 հազար պաշտոնյայի:
Բրիտանացիների առնվազն 74 տոկոսն անբավարարվածություն է հայտնել վարչապետ Թերեզա Մեյի գործողություններից նրա զբաղեցրած պաշտոնում:
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էիսմոնտն անհեթեթություն է որակել Ալեքսանդր Լուկաշենկոյի հիվանդության մասին տեղեկությունները:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Չինաստանի կառավարությունը եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են միմյանց հետ սերտորեն փոխգործակցել այնպիսի կարեւոր հարցեր լուծելիս, ինչպիսիք են իրանական հիմնախնդիրը, ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը եւ Սիրիայում խաղաղության վերականգնումը:
Քսանի խումբը, որն ստեղծվել է համաշխարհային տնտեսության եւ միջազգային արժութային ֆինանսական համակարգի խնդիրները լուծելու համար, ավելի ու ավելի մեծ չափով կզբաղվի քաղաքական հարցերով:
Մյանմայի հյուսիսում առնվազն 23 մարդ է զոհվել սողանքից հետո, եւս չորսը համարվում է անհայտ կորած:
Սոչիում ութ մարդ է զոհվել մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհից:
Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է վեցի:
Սույն թվականի հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
«Հատկապես հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակը Հայաստանում, ի հայտ եկած նոր իրողություններն ու տվյալ հարցի բարդ բնույթը, Մոսկվան կխուսափի անդրադառնալ Հայաստանի ներքին զարգացումներին»
«Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ըստ իս, ՀԱՊԿ անդամ երկրների համար վհատեցնող են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարել է, որ չի հանդուրժի ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտություն:
Ճապոնիայի հարավարևելյան հատվածի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին՝ կապված «Ջոնդարի» անվամբ հզոր թայֆունի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության առնչությամբ:
«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:
Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասնում է 160-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Բրիտանացիների գրեթե կեսը հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին:
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը:
Եվրամիությունը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել գյուղատնտեսության ոլորտն՝ առետրի շուրջը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում, հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է BRICS+ ձեւաչափով համագործակցությանն ավելի շատ ուշադրություն նվիրելու անհրաժեշտության մասին:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ G20-ում իր երկրի նախագահությունն անցնում է հրատապ խնդիրների լուծման գործում փոխհամաձայնության որոնման ոգով։
«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: