
ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել շարունակել բանակցությունները Իրանի հետ՝ նաև պատժամիջոցները վերականգնելուց հետո

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցների վերականգնումը «չպետք է դառնա դիվանագիտության ավարտը» Իսլամական Հանրապետության հետ, հաղորդում է AFP-ը։
«Մինչ Եվրոպական միությունը հետևելու է ՄԱԿ-ի առաջարկություններին՝ պատժամիջոցների վերականգնման հարցում, Իրանի միջուկային խնդրի կայուն լուծումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով», – նշված է Կալասի հայտարարության մեջ։
ՄԱԿ-ը շաբաթ օրը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի մատակարարման արգելքը և այլ պատժամիջոցներ՝ երեք հիմնական եվրոպական պետությունների նախաձեռնած գործընթացի արդյունքում։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նախաձեռնել են պատժամիջոցների վերադարձը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Իրանի հասցեին հնչած մեղադրանքների հիման վրա, ըստ որոնց՝ երկիրը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը, որի նպատակն էր դադարեցնել միջուկային ռումբի մշակումը։
Իրանը հերքում է, որ ձգտում է ստեղծել միջուկային զենք, և դատապարտել է պատժամիջոցների կիրառումը՝ դրանք որակելով անօրինական։