Մյանմայում սողանքի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել. «Սինհուա»
Մյանմայի հյուսիսում առնվազն 23 մարդ է զոհվել սողանքից հետո, եւս չորսը համարվում է անհայտ կորած: Հուլիսի 30-ին այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Սողանքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:
Այն հանգեցրել է նեֆրիտ արդյունահանող հանքահորի փլման: Մինչ այժմ հայտնաբերվել են 23 զոհված հանքագործների մարմինները, որոնք ավելի վաղ համարվում էին անհայտ կորած: Փրկարարները շարունակում են եւս չորս հանքափորների որոնումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: