Կրակն արդեն ոչնչացրել է գրեթե 520 տուն և շինություն. Կալիֆոռնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է վեցի. AP
Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է վեցի: Հուլիսի 29-ին այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Շասթայի օկրուգի շերիֆ Թոմ Բոսենոյի խոսքով՝ փրկարարները հայտնաբերել են մի մարդու մարմին, որը չի տարահանվել՝ չնայած նախազգուշացումներին: Զոհվաի ինքնությունը շերիֆը չի հայտնել: Ըստ Բոսենոյի՝ իր վարչությունում հաղորդումներ են ստացվել առնվազն յոթ անհայտ կորածների մասին: Reuters գործակալությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ անհայտ կորած է համարվում առնվազն 17 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերքի զոհ են դարձել երկու փոքրահասակ երեխա եւ մեկ 70-ամյա կին, որը նրանց հարզատն է: Բացի դրանից, կրակը մարելիս զոհվել Է երկու հրշեջ:
Արդեն գրեթե մեկ շաբաթ Շասթայի օկրուգում մոլեգնող հրդեհի պատճառով տարահանվել է համարյա 40 հազար մարդ: Անցած օրը բռնկման տարածությունը փորք-ինչ ավելացել է, կրակն ընդգրկել է ավելի քան 360 քառակուսի կիլոմետր: Տարերքի դեմ պայքար են մղում 3,5 հազարից ավելի հրշեջներ, գործի է դրված շուրջ 20 ուղղաթիռ: Կրակը նախկինի պես հաջողվել է տեղափակել սոսկ 5 տոկոսով: Կրակն արդեն ոչնչացրել է գրեթե 520 տուն եւ շինություն եւ սպառնում է եւս գրեթե 5 հազար կառույցների:
Ինչպես հաղորդում են հրշեջ ծառայությունները, տարերքի դեմ պայքին խանգարում է տարածաշրջանում հաստատված չոր եւ շոգ եղանակը: Սաստիկ քամիները նույնպես չեն նպաստում կրակի մարմանը, սակայն դրանց շնորհիվ կրակը հեռանում է բնակավայրերից, ներառյալ Ռեդինգ քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 90 հազար մարդ: Հուլիսի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էԿալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության մասին եւ կարգադրել է ֆեդերալ օգնություն ցույց տալ նահանգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: