
Պեկինը և Լոնդոնը մտադիր են համագործակցել Իրանի, ԿԺԴՀ-ի և Սիրիայի խնդիրների շուրջը

Չինաստանի կառավարությունը եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են միմյանց հետ սերտորեն փոխգործակցել այնպիսի կարեւոր հարցեր լուծելիս, ինչպիսիք են իրանական հիմնախնդիրը, ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը եւ Սիրիայում խաղաղության վերականգնումը: Հուլիսի 30-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին:
«Երկուստեք կարծում են, որ մենք պետք է շարունակենք մշտապես ակտիվացնել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով, ամրապնդենք սոցիալական հիմքը համատեղ հարաբերությունների զարգացման համար,- նշել է նա՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ջերեմի Հանթի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:- Մենք շահագրգռված ենք միմյանց հետ սերտ համագործակցել փոխգործակցության բազմակողմ ձեւաչափերով հարթակներում, ինչպիսին ՄԱԿ-ն է:
Մենք համատեղ կաջակցենք հանգուցային գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի, այդ թվում Իրանի եւ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծմանը, կնպաստենք Սիրիայի իրադրության կարգավորմանը»:
Դիվանագետի խոսքով՝ Պեկինը եւ Լոնդոնը նաեւ կձգտեն շփումների ամրապնդմանը գլոբալ կլիմայական փոփոխությունների հակազդման, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Ջերեմի Հանթը Չինաստանում է գտնվում իններորդ չին- բրիտանական ռազմավարական երկխոսությանը մասնակցելու համար: Ինչպես ավելի վաղ նշել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, այցը նպատակամղված է երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ՉԺՀ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պահպանվող համապարփակ ռազմավարական շփումների ուժեղացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: