Բաժիններ՝

Բրիտանացիների գրեթե երեք քառորդը դժգոհ է վարչապետի պաշտոնում Մեյի աշխատանքից. հարցախույզ

Բրիտանացիների առնվազն 74 տոկոսն անբավարարվածություն է հայտնել վարչապետ Թերեզա Մեյի գործողություններից նրա զբաղեցրած պաշտոնում: Այս մասին են վկայում Sky News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսի 30-ին։

Դրանց տվյալներով՝ հարցման մասնակիցների սոսկ 24 տոկոսն է գոհ մնում Մեյի աշխատանքից: Նշվում է, որ մարտ ամսին, երբ համանման հարցում էր անցկացվել, նրա գործունեությունից բավարարվածության մասին հայտարարել էր հարցվածների 41 տոկոսը: էլ ավելի շատ բրիտանացիներ են դժգոհ այն բանից, թե ինչպես է կառավարությունը բանակցություններ վարում ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջը. հարցման մասնակիցների միայն 10 տոկոսն է այս հարցում նրա գործունեությունը գնահատել «լավ», իսկ 78 տոկոսն այն համարել է «վատ»:

Մարտին այս ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 23 տոկոս եւ 55 տոկոս: Ըստ որում հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ Brexit-ն անձամբ իրենց վրա կազդի բացասաբար, 31 տոկոսը տրամադրված է լավատեսորեն, իսկ 18 տոկոսը համարել է, որ իրանց կյանքի վրա դա ոչ մի կերպ չի ազդի: Բրիտանացիների կեսը հանդես է եկել այն հարցի շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին, թե հարկ է արդյոք, որ երկիրը լքի Եվրամիությունն՝ ընդունելով կառավարության առաջարկած գործարքը թե դա պետք Է անել առանց ընհանրապես որեւիցե համաձայնության:

Համաժողովրդական քվեարկությունում, նրանց կարծիքով՝ պետք է նաեւ մտցվի ընդհանրապես Միությունից դուրս գալու նպատակահարմարության հարցը: 40 տոկոսը հանրահացում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Հարցումը կատարվել է հուլիսի 20 – 23-ը, դրան մասնացել է Sky ընկերության ավելի քան 1,4 հազար սպասարկյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս