
Սպերցյանը վերջին շրջանում խաղից մի փոքր դուրս է մնում․ Գրիշին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջին խաղերում սկսել է դուրս մնալ թիմի խաղային կառուցվածքից։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Շաբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի 10-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ։ Արդյունքում «Կրասնոդարը» կորցրեց առաջատարի դիրքը և 20 միավորով իջավ երկրորդ տեղ։ Առաջին տեղը զբաղեցրեց «Լոկոմոտիվը», որը նույնպես ունի 20 միավոր։
«Սպերցյանը «Կրասնոդարի» խաղից մի փոքր դուրս է մնացել, ինչպես եղավ նաև «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի արդյունքների անկման վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել կենտրոնական գծի առանցքային խաղացող Ալեքսանդր Չեռնիկովի վնասվածքը։ Նա կատարում է հսկայական ծավալի անտեսանելի աշխատանք»,-նշել է Գրիշինը։
Միևնույն ժամանակ, «Ռոստովի» դեմ խաղում Գրիշինը գովասանքի է արժանացրել պաշտպաններ Դմիտրի Չիստյակովին և Վիտոր Սակոյին, որոնք ամբողջությամբ չեզոքացրել են «Ռոստովի» հարձակվող Կորդոբային։