Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալա հարավային նահանգի բնակիչներին:
«Միգուցե արդեն ժամանա՞կն է քաղաքականությունը թողնել արհեստավարժ մասնագետներին, այլ ոչ թե այն դարձնել «բոցաշունչ կրքերի» գերին»։
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի:
«Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ»:
Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը վերանայում է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը:
Թուրքիան հունիսին կրճատել է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը:
Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բրենանից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պետից եւ պետության ներկայիս ղեկավարի մոլի քննադատից, հետ է կանչել գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքը:
ԱՄՆ-ի վարչակազմն ափսոսանք է հայտնում ԱՄՆ-ի հետ առեւտրում Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ:
Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար:
Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում էլեկտրամատակարարման լուրջ խափանում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն օգոստոսի 15-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Ժնեւի գործընթացը գնահատում է որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու միակ միջոցը:
«Նախկին նախագահները, բնականաբար, կարող են կապեր ունենալ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, ունեն շփում որոշ շրջանակների հետ, սակայն դա չի նշանակում, որ այդ շրջանակները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ ՀՀ դատական համակարգում կայացվող որոշման վրա»:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը ռուս նշանավոր երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու պատվին արծաթե հուշադրամ է թողարկել:
Ռուսաստանցի տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Սերգեյ Պրոկոպևը դուրս են եկել բաց տիեզերք, որտեղ բաց կթողնեն նանոարբանյակներ և Միջազգային տիեզերական կայանում կտեղադրեն գիտական սարքավորումներ:
Նյու Յորքի ֆոնդային բորսայի առանցքային ինդեքսները կտրուկ նվազել են՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ և պատասխան քայլեր ձեռնարկելու հետ կապված:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 48 մարդ զոհվել է, ևս 67-ը վիրավորվել:
Ռուս քաղաքական փորձագետ Աննա Գլազովան անդրադարձել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին Էրդողանի կոչին։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Դանիան պատրաստվում է սկսել 70-կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը Գերանիայի հետ սահմանին: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Այդ կառուցվածքը պետք է դանիական ընտանի խոզերին պաշտպանի գերմանական վայրի վարազներից, որոնք խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածողներ են:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլանները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ:
Ջենովայում ավելի քան 600 մարդ է անօթեւան մնացել A10 ավտոուղու ավտոմոբիլային կամրջի փլվելու պատճառով:
Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ սքաներներ կտեղակայեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթանյութերի առկայությունն ստուգելու համար:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների՝ Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված երրորդ հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թեհրանում: